Նախօրեին՝ նոյեմբերի 20-ին, Հայաստան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո մեկնարկել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի ասուլիսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին Լավրովն օդանավակայանից ուղեւորվել է Ծիծեռնակաբերդ համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեւանում Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ «Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին քաղաքականության փոխգործակցությունը` ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՍՏՀԿ եւ այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:
Արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», - նշել էին Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ. «Անհրաժեշտ է լուծումներ փնտրել, առավել եւս, որ շատ ու շատ ուղղություններ, որոնք պետք է արդյունքի հանգեցնեն, արդեն ուրվագծվել են»,- ասել է նա: Լավրովը նաեւ հայտարարել է, որ ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում: