Իրաքի Տուզ Խուրմաթու քաղաքում մահապարտ ահաբեկիչը բեռնատարով պայթել է տեղական շուկայում:
Ահաբեկչություն Իրաքում. 20 զոհ կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել, հայտնում է Reuters-ը:
Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Քրիքուքից հարավ Տուզ Խորմաթուի բանջարեղենի շուկայի մոտ «ուժեղ պայթյուն» է տեղի ունեցել, սակայն զոհերի թվի մասին չի հայտնել: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք էին: Սպասվում է, որ զոհերի թիվը կմեծանա, քանի որ վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են: