Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Շվեյցարիա՝ «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղին:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Շվեյցարիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է Daily Mail-ը:
Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա:
Պաշտպաններ. Ակսել Տուանզեբե, Մատեո Դարմիան, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ:
Կիսապաշտպաններ. Պոլ Պոգբա, Սկտո Մակտոմինայ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Մարուան Ֆելաինի, Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան:
Հարձակվողներ. Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ, Ռոմելու Լուկակու, Անտոնի Մարտիալ:
«Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: