Լոս Անջելեսում 22:00-ից մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը:
ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը: Հեռուստամարաթոնին կարող եք հետևել այստեղ։