Իսպանական Մալյորկայում ավարտին մոտեցող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին փուլի մրցաշարում նոյեմբերի 24-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը կմրցի Եվգենի Տոմաշեւսկու հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
7-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 4.5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տոմաշեւսկին 4 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը:
Նախորդ 7 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի եւ Պյոտր Սվիդլերի հետ: