Թբիլիսիում ավարտվեց «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը:
Մարիա Գևորգյանը կանանց գրոսմայստերի նորմա լրացրեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանը, ինը հնարավորից վաստակեց 5 միավոր՝ ցույց տալով կանանց մեջ լավագույն արդյունքը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գրանցած բարձր ցուցանիշով հայաստանցի շախմատիստուհին կանանց գրոսմայստերի նորմա լրացրեց և 42 կետով բարելավեց անհատական վարկանիշը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Պառավյանը (8 միավոր): Հայաստանցի Նորայր Թորոսյանը 6.5 միավորով բաժանեց 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարն ավարտեց 6-րդ տեղում:
Թբիլիսիում հաջող հանդես եկան նաև Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք բարելավեցին իրենց անհատական վարկանիշերը, համապատասխանաբար, 34 և 26 կետով: