Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից երրորդ երկրներից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը 6 ամսից դարձել է 1 տարի:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով կրկնակի կավելանա տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Պետք է նշեմ, որ նմանատիպ ներմուծման դեպքերը բավականին շատ են ու, հատկապես, խոսքը վերաբերում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծմանը: Պետք է նշեմ, որ այդ մասով նոր մաքսային օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում. տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը 6 ամսից դարձել է 1 տարի»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը: Վախթանգ Միրումյանի խոսքով`մեկ տարի հետո տրանսպորտային փոխադրամիջոցի շահագործողը երկու հնարավորություն ունի`այն կամ վերաձևակերպել ներքին սպառման ընթացակարգով, կամ կատարել վերաարտահանում: ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: