Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մեւլութ Չավուշօղլուի եւ Հավաջ Մուհամմեդ Ասիֆի հանդիպումը։
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական haqqin.az կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու եռակողմ համագործակցությանը եւ արդիական միջազգային եւ տարածաշրջանային հարցերին։ Հանդիպման ավարտին նախարարները մամուլի համար հայտարարություն կանեն։
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում կայացել էր Թուրքիայի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։