Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS):
Ատլանտյան օվկիանոսում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 30-ին UTC ժամանակով 06.32-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է օվկիանոսի հատակում՝ Բրազիալիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի միջեւ Միջին-Ատլանտյան լեռնաշղթայի հատվածում: Օջախը 10 կմ խորության վրա է, հայտնում է news.am-ը:
Տեղեկություններ չեն հաղորդվում ցունամիի սպառնալիքի, զոհերի եւ ավերածությունների մասին: