Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների և Սիրիայի հարցի մասին: Էրդողանը մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման վերաբերյալ: Երկու երկրի առաջնորդները քննարկել են նաև սիրիացի փախստականների հարցը: