Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարում, որը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
London Chess Classic. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում:
Ոչ ոքի ավարտվեց նաեւ ամերիկացի Ուեսլի Սո - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:
Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Արոնյանը մասնակցել էր իսպանական Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարին, որում Դմիտրի Յակովենկոյի հետ հավաքել էր հավասար միավոր, սակայն չեմպիոնության համար թայ-բրեյքում պարտվել էր ռուս գրոսմայստերին:
London Chess Classic, առաջին տուր
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մայքլ Ադամս (Անգլիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5