Դեկտեմբերի 4-ի առավոտյան Լուսինը 2017 թվականի ընթացքում Երկիր մոլորակին ամենամոտ հեռավորության վրա է գտնվել։
Լուսնի եւ Երկրի միջեւ ռեկորդային մոտ հեռավորություն է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեր մոլորակի եւ դրաք արբանյակի միջեւ հեռավորությունը կազմել է 357 հազար 495 կմ, հայտնում է News.am-ը։
Սուպերլուսին է համարվում այն լիալուսինը, որը հասնում է բարձրակետին՝ դիրք, որում Երկրի բնական արբանյակը, շարժվելով էլիպսաձեւ ուղեծրով, առավելագույնս մոտենում է մեր մոլորակին: Սուպերլուսնի ժամանակ երկնային մարմինը 30 տոկոսով ավելի պայծառ եւ 14 տոկոսով ավելի մեծ է թվում, քան սվորական լիալուսնի ժամանակ: Դրանից զատ, լիալուսինը սովորաբար նարնջագույնի երանգով է գունավորվում:
«Դեկտեմբերյան իրադարձությունը սկիզբ է դնում սուպերլուսինների շարքին։ Հաջորդ երկու հունվարյան լիալուսինները նույնպես սուպերլուսիններ են լինելու։ Սուպերլուսիններ լինում են ամեն տարի, սակայն այդ երկու պահերի՝ պերիգեյի (արեւամերձ կետ) եւ լիալուսնի համընկնումը շատ հազվադեպ երեւույթ է»,– ասում են տիեզերագետները։
Հաջորդ անգամ այս անգամ երեւույթը սպասվում է հունվարի 2-ի գիշերը, իսկ երրորդը՝ հունվարի 31-ին: Հունվարյան սուպերլուսինը կուղեկցվի լուսնի ամբողջական խավարմամբ: Հնարավոր կլինի այն ամբողջական տեսնել միայն Հեռավոր Արեւելքում: