Artsakhpress

Քաղաքական

Ի՞նչ հետևանքներ կունենա Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը. մեկնաբանում են Արցախի խորհրդարանականները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է՝ որպես Իսրայելի մայրաքաղաք: Իսլամական աշխարհի որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշել են, որ, Երուսաղեմի ճանաչման դեպքում, հակազդեցության են գնալու, որը տարածաշրջանում կարող է լինել նոր հակամարտության սկիզբ:

Ի՞նչ հետևանքներ կունենա Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը. մեկնաբանում են Արցախի խորհրդարանականները

Ի՞նչ հետևանքներ կունենա Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը. մեկնաբանում են Արցախի խորհրդարանականները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հարցի վերաբերյալ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ Թրամփը աշխարհի հզոր երկրներից մեկի նախագահն է, և նրա այս հայտարարությունը կարևոր նախադեպ կարող է դառնալ:

«Այն, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն այդքան էլ լավ չեն, դա ակնհայտ է, և, այսօրինակ հարցերն օգտագործելով, նրա կողմից փորձ է արվելու խնդրին ներգրավել նաև մուսուլմանական աշխարհին, քանի որ գաղտնիք չէ, որ Թուրքիան վաղուց փորձում է իսլամադավան երկրների շրջանում առաջնորդի դեր ստանձնել: Բնականաբար, պատմական իրողությունները Թուրքիայի համար որևէ նշանակություն չունեն, և գոնե մեզ՝ հայերիս համար դրանում համոզվելու որևէ պատճառ չկա»,- ասել է Ա. Թովմասյանը և ավելացրել, որ եթե Իսրայելի դեպքում Երուսաղեմի և Արցախի պարագայում Շուշիի հարցը տեղափոխում ենք պատմաիրավական դաշտ, ապա Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ոչ մի ասելիք չունեն:

Մեր զրուցակցի խոսքով՝ երևույթը, իսկապես, աննախադեպ է, և պետք է սպասել իրադարձությունների զարգացման ընթացքին:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը նշել է, որ այդ հարցերը, որոնք իրենց մեջ հակամարտություն են պարունակում, պետք է լուծել փոխըմբռնման բանակցային հարցերով: «Չեմ կարծում, որ սա հակամարտության առիթ կարող է դառնալ, քանի որ Թուրքիան հայտարարություններից այն կողմ չի անցնի»,- ասել է Վ. Բալայանը:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշել է, որ դեռևս հարց է՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը կարող է միանձնյա որոշում կայացնել: Աժ պատգամավորի խոսքով՝ այդ հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, բայց, թերևս, եթե չասենք դեմ, ապա զգուշավոր կարծիքներ հնչեցին այս առումով, և հնարավոր է, որ սա սկիզբ դնի նոր հակամարտության:

«Առանց այն էլ Մերձավոր Արևելքում կան չկարգավորված հարցեր, և միանգամից կայացնել ինչ-որ «կացնային» որոշում և մի հարվածով փորձել հարթեցնել, արդարացված չէ: Կարծում եմ՝ խնդիրը պետք է լուծվեր բանակցությունների ճանապարհով, և, առհասարակ, որևէ մեկը իր վրա նման պատասխանատվություն չպետք է վերցնի: Այս առումով իրողությունը կարելի է համեմատել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, քանի որ մեր հարցի հետ կապված ևս կոնկրետ ինչ-որ մեկը չի կարող իր վրա վերցնել պատասխանատվություն և գրչի մի հարվածով որոշում կայացնել»,- ասել է Վ. Բաղրյանը և ավելացրել, որ չի բացառվում, որ այն կարող է այդ տարածաշրջանում նոր հակամարտություն առաջացնել:

Աժ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն էլ նշել է, որ Երուսաղեմը դեռևս ստեղծման օրվանից եղել է Իսրայելի մայրաքաղաքը, և այլ խնդիր է, որ ամերիկյան տարբեր նախագահներ ունեցել են տարբեր դիրքորոշումներ:

«Սա կարող է նաև լինել մեծ խաղի սկիզբ, արաբական գարնան երկրորդ ալիք: Այս քայլը միանշանակ կարող է տարածաշրջանում նոր հակամարտության սկիզբ դնել»,- ավելացրել է Է. Աղաբեկյանը:

Հարցի կապակցությամբ «Ազգային Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը նշել է, որ առայժմ զերծ կմնա կարծիք հայտնելուց:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search