Artsakhpress

Հասարակական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակից:

Ուղերձում նշված է. «Այս տարի Մարդու իրավունքների օրը համընկնում է աշխարհի ամենահիմնավոր և համընդգրկուն միջազգային համաձայնագրի ընդունման 70-ամյակին նվիրված քարոզարշավի մեկնարկի հետ։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականություններից է ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել իրենց անօտարելի իրավունքներից և ազատություններից։

Մենք բոլորս ունենք մեր կարծիքը բարձրաձայնելու և մեր կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք։ Բոլորս ունենք խտրականության բոլոր ձևերից զերծ ապրելու իրավունք։ Ունենք կրթության, առողջապահության, տնտեսական հնարավորությունների և արժանապատիվ կենսամակարդակի իրավունք։ Մենք ունենք անձնական կյանքի անձեռնմխելիության և արդարադատության իրավունք։ Այս իրավունքները վերաբերելի են մեզ բոլորիս, ամեն օր։ Դրանք խաղաղ հասարակությունների և կայուն զարգացման հիմքն են։

1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ի վեր մարդու իրավունքները եղել են Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքի երեք հիմնասյուներից մեկը՝ խաղաղության և զարգացման հետ միասին։ Թեպետ Հռչակագրի ընդունումից հետո մարդու իրավունքների ոտնահարումները չվերացան, սակայն Հռչակագիրն անհամար մարդկանց օգնեց ձեռք բերել ավելի մեծ ազատություն և անվտանգություն։ Այն օգնել է կանխել ոտնահարումներ, արդարադատության հնարավորություն ունենալ օրինազանցությունների դեպքում և ամրապնդել մարդու իրավունքների ազգային ու միջազգային իրավական դաշտն ու երաշխիքները։ 

Չնայած այս առաջընթացին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնարար սկզբունքները փորձության են ենթարկվում բոլոր տարածաշրջաններում։ Մենք ականատեսն ենք մարդու իրավունքների և դրանց պաշտպանների նկատմամբ թշնամանքի այն մարդկանց կողմից, որոնք ցանկանում են օգուտ քաղել շահագործումից և երկպառակությունից։ Մենք ականատեսն ենք ատելության, անհանդուրժողականության, գազանությունների և այլ հանցագործությունների։ Այս գործողությունները վտանգ են բոլորիս համար։  

Մարդու իրավունքների այս օրը ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել խիզախ իրավապաշտպաններին և մարդու իրավունքների ջատագովներին, որոնք ամեն օր, հաճախ խստագույն վտանգի պայմաններում, աշխարհով մեկ գործում են հանուն մարդու իրավունքների։ Ես հորդորում եմ քաղաքացիներին և առաջնորդներին՝ ամենուր ոտքի ելնել հանուն մարդու իրավունքների՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, և այն արժեքների, որոնք ամրապնդում են բոլորիս համար ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի լավ աշխարհ ունենալու մեր հույսը»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search