Հայաստանի հավաքականի շախմատիստ Հրանտ Մելքումյանի հաղթանակով ավարտվեց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացված London Chess Classic FIDE Open:
London Chess Classic FIDE Open. Հրանտ Մելքումյանը՝ հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը:
Նրանից կես միավոր հետ մնաց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը: Վերջին տուրում Մելքումյաննու Մոտիլյովն իրար հետ խաղացել են ոչ ոքի:
Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը վերջն տուրում պարտության մատնեց անգլիացի Ջոնաթան Հոքինսին 6.5 միավորով բաժանեց 3-8-րդ տեղերը: