Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն աջակցել է 2025 թվականին Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելու գաղափարին։
Գերմանիայի ԱԳ նախարարն աջակցել է Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելու գաղափարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարի կարծիքով՝ Եվրոպան պետք է վերածվի իր քաղաքացիների շահերի պաշտպանի։ Գաբրիելը նշել է, որ դա անհնար է, երբ յուրաքանչյուր պետություն ինքն է հոգում այդ մասին։
«Աշխարհը փոխվում է։ Եվրոպա սեղմվում է։ Եվ եթե մենք կողք-կողքի չկանգնենք, ապա մեր երեխաներն ապագայում կզրկվեն ձայնից»,-ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի նախկին թեկնածու Մարտին Շուլցն առաջարկել էր մինչ 2025 թվականը ստեղծել Եվրոպայի միացյալ նահանգներ։ Այդ կերպ, ինչպես կարծում է Շուլցը, կհայտնվի Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջ ազգայնականներին դիմակայելու հնարավորություն։