Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում նախապատրաստելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան:
Դեսպան. Նախապատրաստում ենք Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, Ֆրանսիայի նախագահն ավանդաբար մասնակցում է այդ միջոցառմանը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ տարի: Բայց մենք աշխատում ենք այցի նախապատրաստման ուղղությամբ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարեց դեսպանը:
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հաջորդը օրը Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախագահությունը, ինչը ևս Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն ամրապնդող իրադարձություն է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկել էր Երևանի գագաթնաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին: