Եվրամիության անդամ երկրները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters -ին:
Որոշումը կընդունվի դեկտեմբերի 14-ին՝ ԵՄ պետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ:
Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք երկրներ Ռուսաստանի նկատմամբ սահմափակող միջոցներ սահմանել էին 2014 թվականին: Պատժամիջոցները պայմանավորված էին նախ Ղրիմի միացման, այնուհետ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության հետ, հաղորդում է Panorama.am-ը:
Ի պատասխան՝ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին սատարող երկրներից արգելել էր պարենի ներմուծումը: