Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատապարտել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ աշխարհի երկրներին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք, հայտնում է News.am-ը։
Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի սկանդալային որոշումը եւ նշել, թե Թուրքիան, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության ժամանակավոր նախագահող, կոչ է անում Թրամփին րոպե առաջ հետ կանգնել անօրինական ու սադրիչ որոշումից։