Կոսովոյում դատախազը հետ է կանչել Թուրքիայի քաղաքացու Թուրքիայից արտահանձնման միջնորդությունը` ասելով, որ Անկարան գործի վերաբերյալ բավարար ապացույցներ չի տրամադրել:
Կոսովոն հրաժարվել է Թուրքիայի քաղաքացուն արտահանձնել Անկարային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Ուգուր Թոքսոյը հոկտեմբերին կալանավորվել է Թուրքիայի Հաթայ նահանգի դատախազների խնդրանքով: Նա մեղադրվում է անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու համար, քանի որ նա աշխատում է Կոսովոյում ՀԿ-ում, որը կապված է քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ: