Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ֆուտբոլի Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի 18-րդ տուրի շրջանակներում «Յան Ռեգենբուրգը» տանը հյուրընկալել էր «Արմինիա»-ին: Սարգիս Ադամյանի թիմին` «Յան Ռեգենբուրգ»-ին հաջողվել է առավելության հասնել 3:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր և դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը փոխարինվել է 87-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Յան Ռեգենբուրգ»-ը 6-րդ տեղում է: