Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է լրագրողական հանրույթին այն բանի համար, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ հաճախ վերադառնում են հին սկանդալներին ու սենսացիաներին։
Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին ոչ ակտուալ նորությունների լուսաբանման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
Նա նշել է, որ դա «շատ ծանր մեղք է», որը վնասում է բոլոր ներգրավվածներին։
Քահանայապետը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ապատեղեկատություն չփոխանցել լսարանին և ընթերցողներին և չհրապարակել ինչ-որ մեկին վարկաբեկող տեղեկություններ։
«Դուք չպետք է «հաղորդակցական մեղք» գործեք, որը կայանում է ապատեղեկատվության տարածման կամ միայն մեկ կողմի տեսակետի լուսաբանման, զրպարտության, հնացած նորությունների որոնման և դրանց վրա այսօր լույս գցելու մեջ»,-1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։