Ավստրիայում նոր կոալիցիոն կառավարություն է ձեւավորվել, որը բաղկացած է պահպանողականներից եւ աջերից:
Ավստրիայում նոր կոալիցիոն կառավարություն է ձեւավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությունը տեղի է ունեցել Հոֆբուրգ կայսերական պալատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավստրիայի կանցլեր է դարձել հանրապետության նախկին արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է Սեբաստիան Կուրցը, եւ «Ազատության» ավստրիական կուսակցությունը՝ Հայնց-Քրիստիան Շտրախեի գլխավորությամբ, ավարտեցին կառավարության ձեւավորման շուրջ տարվող բանակցությունները: Շաբաթ օրը կուսակցությունների ղեկավարները ներկայացրեցին նախարարական պաշտոնների թեկնածուներին: