Արցախի մարտարվեստների ասոցացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 6 միջնակարգ դպրոցում կայացել է մուայ թայի՝ թայլանդական բռնցքամարտի Արցախի գավաթի բաց առաջնություն:
Ստեփանակերտում կայացել է մուայ թայի Արցախի գավաթի բաց առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանն Արցախից և Հայաստանից մասնակցել է 6-18 և 18-ից բարձր տարիքային խմբի 138 մարզիկ:
«Առաջնության նպատակն է՝ մուայ թայ սպորտաձևի տարածումն Արցախում, ինչպես նաև լավագույն մարզիկների ի հայտ բերելը, ովքեր կկարողանան արտերկրում ըստ արժանվույն ներկայացնել Արցախը»,-նշել է Գ. Աղաբալյանը:
Առաջնության հաղթողներն արժանացել են գավաթների, մեդալներ, պատվոգրերի և հուշանվերների: