Թուրքական անհիմն հետապնդումներից Հունաստան փախած ստամբուլահայ հայտնի լեզավաբան Սեւան Նիշանյանը Twitter–ի իր էջում նկար է հրապարակել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հետ։
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատմաբանը հանդիպել է Սեւան Նիշանյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեւան Նիշանյանը նկարի տակ գրառում է կատարել. «Թաներ Աքչամի հետ միասին Թուրքիայի ապագայի հետ կապված նախագծեր կազմելու գործընթացի մեջ ենք»։ Չանհանգստանաք, լավ է լինելու»։
Նշենք, որ Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ապացուցող բազմաթիվ պատմական աշխատությունների հեղինակ է։