Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Էրդողանն ու Մեյը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կողմերը քննարկել են երկու երկրի միջև համագործակցությանն ու հարաբերություններին առնչվող հարցեր: Էրդողանն ու Մեյն անդրադարձել են նաև Երուսաղեմի խնդրին՝ նշելով, թե խաղաղության գործընթացի համար պետք են բոլոր կողմերի ջանքերը: Նրանք ընդգծել են, որ պետք է զերծ մնալ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող քայլերից: