Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են:
Նավթի համաշխարհային գներն այսօր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել 0,26%-ով՝ կազմելով 57,31 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,16%-ով՝ հասնելով բարելի համար 63,39 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: