ՀՀ կառավարությունը մտադիր է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի քաղաքացու անձնագիր:
ՀՀ կառավարությունը Սիրիայի, Լիբանանի և Իրաքի քաղաքացիների համար արտոնության ժամկետը երկարաձգում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: Նախագծի ընդունմամբ որոշման գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն ավարտվում է 2017-ի դեկտեմբերի 31-ին: Ըստ հիմնավորման, ներկա դրությամբ Լիբանանում և Սիրիայում բնակվող հայերի համար դեռևս մեծ խնդիր է Հայաստան գալը և ՀՀ քաղաքացու անձնագիրը ՀՀ-ում ստանալու հարցը, քանի որ այն կապված է նյութական վիճակի և տեղաշարժվելու առանձին դժվարությունների հետ: 2016 թվականին Սիրիայում՝ 1709, Լիբանանում՝ 2815, Իրաքում 46 քաղաքացիներ (ընդամենը՝ 4570 քաղաքացի) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ստացել են այդ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Այդ տենդենցը առայսօր մնում է արդիական: