Երեւանը պատած խիտ մառախուղը խաթարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը:
Խիտ մառախուղը խաթարել է Երեւանի օդանավակայանի աշխատանքային ժամանակացույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վատ եղանակը ազդել է ինչպես ժամանող, այնպես էլ Երեւանից իրականացվող թռիչքների ժամանակացույցի վրա:
Օդանավակայանի կայքի համաձայն՝ հետաձգվել են տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ` Ուայթ Փլեյս (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ), Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ: