Artsakhpress

Քաղաքական

Բանակցությունների ներկայիս փուլում շատ հեռու ենք հիմնարար փաստաթուղթ ստորագրելուց. Արթուր Թովմասյան (Tert.am)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման հիմնական խանգարող ուժը երկու ժողովուրդների միջև անվստահությունն է:

Բանակցությունների ներկայիս փուլում շատ հեռու ենք հիմնարար փաստաթուղթ ստորագրելուց. Արթուր Թովմասյան (Tert.am)

Բանակցությունների ներկայիս փուլում շատ հեռու ենք հիմնարար փաստաթուղթ ստորագրելուց. Արթուր Թովմասյան (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմն էլ ավելի խորացրեց այդ անվստահությունը: Պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, որպես այդպիսին բանակցություններ կան, բայց ակնկալել, որ դրանց արդյունքում կստորագրվի հիմնարար փաստաթուղթ, դրանից մենք շատ հեռու ենք:

-Ռուսաստանի Արտաքին հարցերով խորհուրդը կանխատեսումների զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվում է, որ երկու անդրկովկասյան երկրների նախընտրական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները և հնարավոր է՝ լինեն դրվագային սրացումներ: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս կանխատեսումը:

-Միանշանակ է, որ Ադրբեջանի նախագահը ներքին լսարանի համար ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալու և ասելու է, որ եթե կոնֆլիկտը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով չլուծվի, ապա, անպայման, լուծվելու է ռազմական ճանապարհով: Սա ելույթ է ներքին լսարանի համար, ամեն մեկը շահարկելու է Արցախի հիմնախնդրի թեման, որ ձայներ ստանա, մրցելու են, թե ում դիրքորոշումն է այս հարցում ավելի կարծր: Դրանք, որպես կանոն, միայն հայտարարություններ են լինում: Ամեն դեպքում, մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք, անկախ նրանից, թե Ադրբեջանում նախագահական, թե այլ ընտրություններ են, մենք միշտ պետք է լինենք աչալուրջ:

-Իսկ ձայներ ստանալու համար Ադրբեջանի իշխանությունները չե՞ն դիմի հարձակումների կամ սահմանային լարվածության:

- Մենք գտնվում ենք այնպիսի անկայուն տարածաշրջանում, որ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա: Այդ սրացումները կլինեն մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո մենք զգոն ենք: Այն աշխատանքները, որոնք սկսել ենք ապրիլյան պատերազմից հետո, այն բարեփոխումները, որոնք մեկնարկել են, պետք է հասցնենք տրամաբանական ավարտին: Մենք պետք է պատրաստ լինենք դիվերսիայի, հերթական սադրանքի, ցանկացած ոտնձգության, որը կհրահրի Ադրբեջանը: Եթե  ունենք ամուր առաջնագիծ, հզոր սպառազինություն, ռազմական ոգի, որը հայ զինվորն ունի, որը չի ընկճվել ո՛չ 90-ականներին, ոչ էլ ապրիլյան պատերազմի ժամանակ: Իշխանություններն էլ ամեն ինչ պետք է անեն, որ առաջնագիծը կահավորված լինի ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի սահմանը պահպանող զինվորը լինի անվտանգ: Ցանկացած պատերազմում էլ լինում են զոհեր, բայց մենք հնարավորինս զրոյի պետք է հասցնենք մեր կորուստները: Ամեն կորուստի համար հայ զինվորը ցավալի պատասխան է տվել, բայց, ամեն դեպքում, մենք պետք է աշխատենք մեր զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ:

-Գիտեք, որ շատերը, հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո կասկածի տակ են առնում մեր պատրաստվածության մակարդակը:

- Վերջերս Հայաստանում, երբ տեղի ունեցավ Արցախի ու Հայաստանի խորհրդարանների միջև հանդիպում, մենք այդ շրջանակներում հանդիպեցինք նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դա այն քիչ հանդիպումներից էր, որից հետո ես ստացել եմ բոլոր հարցերի պատասխանները: Կան հարցեր, որոնց մենք չենք տիրապետում, բայց երբ առաջին դեմքից իմանում ես այդ ամենը, մի շարք խնդիրներ պարզաբանվում են:

Այն, ինչ արվում է Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար, Արցախում ապրող ոչ մի քաղաքացի իրավունք չունի դժգոհել Հայաստանի իշխանություններից, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանից: Ապրիլյան իրադարձություններից առաջ մենք կա՛մ շատ ինքնավստահ էինք մեր ուժերի հարցում, կա՛մ չէինք հաշվարկել, թե թշնամին ինչի է նախապատրաստվում:

- Պարո՛ն Թովմասյան, օրերս, խոսելով բուն բանակցությունների վերսկսման մասին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են անգամ երկու օր էլ բանակցել, միայն թե արդյունք լինի: Ձեր կարծիքով՝ համոզի՞չ է այս հայտարարությունը միջազգային հանրության համար:

- Միջազգային հանրությունը բազմաթիվ անգամ համոզվել է, որ Ադրբեջանի իշխանությունները ասում են մեկ բան, հայտարարում մեկ բանի մասին, անում են՝ մեկ այլ բան: Խոսքը ողջամիտ միջազգային հանրության մասին է: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանից առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները եթե Ադրբեջանի կողմից իրականացվեին, մենք չէինք ունենա լոկալ, փոքր պատերազմներ:

- Բանակցությունները սկսելուն  ի՞նչն է խանգարում:

- Բանակցությունների վերսկսման հիմնական խանգարող ուժը երկու ժողովուրդների միջև անվստահությունն է: Ցավոք, ապրիլյան պատերազմն էլ ավելի խորացրեց այդ անվստահությունը: Իմ սերունդը տեսել է այդ պատերազմները, մեր երեխաները, ովքեր գտնվում էին 90-ականներին նկուղներում, մասնակցել են ապրիլյան պատերազմին: Կարծում եմ, որ, որպես այդպիսին, բանակցություններ կան, բայց ակնկալել, որ դրանց արդյունքում կստորագրվի հիմնարար փաստաթուղթ, դրանից մենք շատ հեռու ենք: Առաջին պատճառը փոխվստահության մթնոլորտի բացակայությունն է, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունների թերությունն է, որովհետև Ղարաբաղը չի մասնակցում դրանց, հետևաբար, հնարավոր չէ, որ հիմնարար փաստաթուղթ ստորագրվի: Վստահության խնդիրը լուծելու համար տարբեր եղանակներ կան: Ադրբեջանի պատմության դասագրքերից առաջին հերթին պետք է հեռացվեն հայերին որպես թշնամի ներկայացնելու դրույթները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search