Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շըրնաքում կազմակերպված «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ տհաճ իրադրության մեջ է հայտնվել:
Էրդողանը վախեցել է իրեն գրկել ցանկացող քաղաքացուց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում թուրքական «Հուրիեթ» պարբերականը, համագումարում ունեցած ելույթից հետո նրա կողմնակիցներից մեկը, օգտվելով Էրդողանի թիկնապահների անուշադրությունից, վազել է բեմ և փորձել է փաթաթվել նախագահին: Էրդողանը, սակայն, վախենացած լինելով ու չհասկանալով, թե ինչ է կատարվում, նրան հետ է բրդել:
Վրա հասած թիկնապահները քաղաքացուն անմիջապես հեռացրել են բեմահարթակից:
Ավելի ուշ Էրդողանին փաթաթվել ցանկացող Հույսեյն Դեմիրհանը ոստիկանությունում տված ցուցմունքում հայտնել է, որ որևէ վատ մտադրություն չի ունեցել, բարձրացել է բեմ միայն նախագահին գրկելու նպատակով:
Հարցաքննությունից հետո Դեմիրհանն ազատ է արձակվել: