Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել վերսկսել ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ֆինանսավորումը, որը 2016 թվականի հոկտեմբերին փաստորեն դադարեցվել Էր ի նշան Համաշխարհային ժառանգության ցուցակում չինական Նանկին քաղաքում 1937 թվականի կոտորածի վերաբերյալ փաստաթղթերի ընդգրկման որոշման դեմ բողոքի:
Ճապոնիան կվերականգնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսկ այժմ Տոկիոն փոխել Է իր քաղաքականությունը՝ գնահատելով այսուհետեւ քաղաքական լարվածություն առաջացնող հարցերից խուսափելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության մտադրությունը: Այդ մասին, դեկտեմբերի 25-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Կազմակերպության բյուջե Ճապոնիայի՝ 35 մլն դոլարի չափով մուծումը կիրականացվի մինչեւ դեկտեմբերի վերջը: Տոկիոյի կողմից ֆինանսավորման դադարացումը ծանր հարված Էր, քանի որ դրան բաժին Էր ընկնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եկամուտների 10,8 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: