Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները:
-«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»¸
-«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղ,Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,
-«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
-«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
-«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
-«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
-«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
-«Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,
-«Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքները։