Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն ամփոփել են Հայաստանի Նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցելության արդյունքները, Թբիլիսիում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածություններից բխող երկու երկրների արտգործնախարարություններին տրված հանձնարարականները և նախանշել դրանց իրականացման ուղիները։
Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: