News Asia սինգապուրյան գործակալությունը հրապարակել է երկրի փոքր հայ համայնքի ոչ նյութական ժառանգությանը, այդ թվում՝ մշակույթի ու սովորույթների պահպանմանը նվիրված լայնածավալ հոդված:
Սինգապուրի հայերը ցանկանում են իրենց ավանդն ունենալ երկրի մշակութային ժառանգության պահպանման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածում նշվում է, որ այս պահին համայնքը բաղկացած է ընդամենը 60 մարդուց, որոնք տոներին հավաքվում են տեղի հայկական եկեղեցում:
Հայ համայնքը Սինգապուրի ոչ նյութական մշակութային ժառանգության օրինակներից մեկն է: Հաջորդ տարվա ապրիլին երկիրը նախատեսում է սկսել երկրի մշակութային, այդ թվում՝ ոչ նյութական ժառանգության պահպանման ծրագիր: Ծրագիրը ներառում է համապատասխան ցուցակի կազմում, եւ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի դատին հանձնելը։
Այս իմաստով հայ համայնքը ակնկալում է, որ իր ձայնը եւս լսելի կլինի: Գեւորգ Սարգսյանի եւ նրա կնոջ գլխավորած հայկական համույթը տարվա ընթացքում մի քանի համերգներով է հանդես եկել: Սարգսյանը հույս ունի, որ հայկական թանգարան եւ պատկերասրահ կբացվի այստեղ: «Մենք քիչ ենք, բայց մենք մեր ներդրումն ենք կատարում պատմությանը մեջ: Այն տեսանելի կամ ճանաչված չէ, բայց կա»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը: