Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Թուրքիայի քաղաքացիների համար սովորական վիզային ծառայությունների վերսկսման մասին:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է վիզայի ճգնաժամի ավարտի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեսպանատունը հայտարարել է, որ թուրքական իշխանություններից հավաստիացումներ են ստացել, որ երկրում դեսպանատան կամ հյուպատոսարանի ոչ մի աշխատակից իրենց պարտականությունները կատարելու համար չի կալանավորվի կամ չի ձերբակալվի, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ-ն հոկտեմբերին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի թուրք աշխատակցի կալանավորումից հետո Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի մեծ մասը դադարեցրել էր: Թուրքիան նույն կերպ էր արձագանքել՝ դադարեցնելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը ամերիկացիների համար վիզա տրամադրելը:
Նոյեմբերին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սկսեց «սահմանափակ» հիմքով վիզա տրամադրել:
«Պետդեպարտամենտը վստահ է, որ անվտանգության ոլորտում իրավիճակը բավականաչափ բարելավել է Թուրքիայում վիզաների տրամադրման լիարժեք վերսկսումն ապահովելու համար», - news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է Անկարայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: