Թուրքիան հայտնել է, որ անհրաժեշտ է զերծ մնալ Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին սադրիչ հայտարարություններից։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ անհրաժեշտ է զերծ մնալ Իրանի մասին սադրիչ հայտարարություններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը երեքշաբթի է տարածվել։
«Թուրքիան կարեւորում է հասարակական հանգստությունն ու կայունությունը բարեկամական ու եղբայրական Իրանում։ Այս կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում խուսափել բռնություններից ու չտրվել սադրանքների։ Մենք նաեւ ցանկանում ենք, որ այս իրավիճակում հաջողվի խուսափել օտարերկրյա միջամտությունից ու սադրիչ հայտարարություններից»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված էր հաղորդագրության մեջ։
Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Տարբեր քաղաքներում ցույցերի մասնակիցները դժգոհություն են հայտնել գների աճի կապակցությամբ։ Ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում երկու իրավապահ։