Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ Ադրբեջանը փորձում է կոսմետիկ փոփոխություն կատարել. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ Ալիևի վարչակազմը փորձում է իր պատվիրակության կազմում կոսմետիկ փոփոխություն կատարել՝ բացառելով այն անդամներին, ում անունն ուղղակիորեն շաղկապված է այս պահին էլ Միլանի դատախազությունում քննվող գործի՝ «Ադրբեջանական լվացքատուն» սկանդալային էպոպեայի հետ։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ Ադրբեջանը փորձում է կոսմետիկ փոփոխություն կատարել. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ Ադրբեջանը փորձում է կոսմետիկ փոփոխություն կատարել. Նաիրա Զոհրաբյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նման կերպ ձգտում է խուսափել հնարավոր մեծ աղմուկից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակության կազմից հեռացվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը: Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան, Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն:

«Այս գործով, ինչպես հայտնի է, անցնում է ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն։ Նա իր խոստովանական ցուցմունքներում նշել է Էլխան Սուլեյմանովի  և ադրբեջանական պատվիրակության մի քանի անդամների անուններ, որոնք իրեն և ԵԽԽՎ այլ պատգամավորների կաշառել են։ Մասնավորապես, Էլխան Սուլեյմանովի անունը մի քանի դրվագներով շոշափվել է որպես ադրբեջանական պատվիրակության անդամ, որի վրա դրված է եվրոպացի պատգամավորներին կաշառելու գործառույթը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի խոսքով, իր համար բացարձակապես տարբերություն չկա, որ այդ կառույցում ադրբեջանական պատվիրակությունում անդամների փոփոխություն է տեղի ունեցել։ Առավել կարևոր է այն, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել, և նույնիսկ ԵԽԽՎ պատվիրակության նոր անդամները, որպես խամաճիկ, շարունակելու են իրականացնել ադրբեջանական ղեկավարության քաղաքականությունը։

Անդրադառնալով հունվարի 22-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի համար նստաշրջանը կարևորվում է հատկապես ՀՀ նախագահի սպասվելիք ելույթով, որին պետք է հաջորդի ԵԽԽՎ պատգամավորների հետ հարցուպատասխանը։

«Այնուհետև  տեղի կունենա ԵԽԽՎ նախագահի ընտրություն։ Ըստ քաղաքական պայմանավորվածության՝ նախագահի թեկնածու կներկայացնի սոցիալիստների խումբը։ Նրանք արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը, ԵԽԽՎ նախագահի թեկնածուն Միքելե Նիկոլետտին է։ Նաև լրացել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը։ Ներկայացված են թեկնածուներ, որոնցից մենք փակ-գաղտնի քվեարկությամբ կընտրենք հանձնակատարին։

Բացի այդ՝ կան նաև մի քանի զեկույցներ, որտեղ հայկական պատվիրակությունը լուրջ անելիքներ ունի։ Գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում ենք ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության անելիքները։ Ընդհանուր առմամբ, հունվարին բավականին հետաքրքիր նստաշրջան է սպասվում»,- նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը։

Վերջում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԵԽ նախարարների կոմիտեն բավականին լուրջ քննարկում է սկսել ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների չկատարման առնչությամբ։

«Կարծում եմ, որ այս խնդիրը քննարկման առարկա կդառնա ԵԽԽՎ իրավական հանձնաժողովում։ Ադրբեջանը միակ երկիրն է, որ հրաժարվել է կատարել Եվրոպական դատարանի վճիռը, այն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին»,- ամփոփեց խորհրդարանականը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search