արմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայերին:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ԱՊԱ-ին հայտնել է, որ անցյալ ամիս կառույցի ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ադրբեջանական կողմի մոտ պահվող անձանց, հայտնում է News.am-ը:
«Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց: ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելություններ է կազմակերպում` ձերբակալված անձանց ազատազրկման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաեւ վերջիններիս՝ իրենց ընտանիքների հետ կապը ապահովելու հարցում օգնելու համար»:
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում պահվում է մեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի եւ մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: