Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել Է ծառեր, վնասել Էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ:
Սաստիկ քամին ավերածություններ Է գործել Թբիլիսիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Քամին ծառեր Է տապալել նաեւ Ժվանիայի հրապարակում եւ Գուրամիշվիլիի պողոտայում: Այնտեղ դրանք ընկել են մայթերին: ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը սահմանափակվել Է Վրաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Բացի այդ, ուժգին քամու պատճառով հարկադրված են եղել հետաձգել ավիաչվերթները: Մասնավորապես, Թբիլիսիից երկու չվերթ չի իրականացվել Գերմանիայի եւ Թուրքիայի ուղղությամբ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում քամու արագությունը հասել Է վայրկյանում 31 մետրի: