Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Արտ ստուդիա»-ի «Бродячая собака» թատերական խմբի «Մոխրոտիկը» մանկական ներկայացման առաջնախաղը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Մոխրոտիկը» մանկական ներկայացման առաջնախաղը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի ղեկավար Ժաննա Կրիկորովան, խոսելով ներկայացման ընտրության մասին, նշել է, որ «Մոխրոտիկը» ավելի ծանոթ է երեխաներին, դրա համար էլ հենց այդ հեքիաթն են ըտրել:
«Հեքիաթը ներկայացրել ենք այլ տարբերակով, քանի որ այնտեղ պատմվում է սիրո մասին, իսկ մանուկներին առայժմ անհասկանալի է այդ զգացումը: Մենք հենց դրա համար էլ սցենարւմ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի երեխաներին ավելի հասու լինի»,- ասել է Ժ. Կրիկորովան:
Խոսելով թատերական խմբի մասին՝ մեր զրուցակիցն տեղեկացրել է. ««Бродячая собака» թատերական խումբը ստղեծվել է 2013 թվականի փետրվարին, որտեղ ընդգրկված է հիմնականում 10 հոգի: Ւսկ 2017 թվականի սեպտեմբերից էլ ստեղծվել է թատրոնի մանկական խումբը. այստեղ էլ ընդգրկված է 15 անդամ»:
Ժ. Կրիկորովան ավելացրել է նաև, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն իրենց համար ստեղծել է պայմաններ, որտեղ իրենք անց են կացնում իրենց պարապմունքները:
Ներկայացումից հետո ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ նախարարությունն անում է ամեն ինչ՝ Արցախում խթանելու և զարգացնելու համար թատերական արվեստը:
«Երեխաները պետք է մանկուց հաղորդակցվեն բարձրարժեք արվեստի ձևերին,
որպեզի նրանց մեջ սեր առաջանա դեպի մշակույթը»,-նշել է Ս. Շահվերդյանը:
Տեղեկացնենք, որ այսօր՝ հունվարի 10-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, ժամը 18:00-ին ցուցադրվելու է «Մոխրոտիկը» մանկական ներկայացումը: Տոմսի արժեքը 1000 դրամ: