Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Անցած գիշեր տեղացած առատ ձյան պատճառով ներհանրապետական մի շարք երթուղիներ չեն սպասարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը՝ նշելով, որ ժամը 11:00-ի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չեն սպասարկվել Նախիջևանիկ, Աշան, Ուխտաձոր, Մուշկապատ, Ջրաղացներ, Խաչմաչ երթուղիները։
Շ. Գասպարյանի հաղորդմամբ՝ միջպետական երթուղիներն սպասարկվել են ըստ չվացուցակի: