ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Թուրքիային չձեռնարկել ռազմական գործողություններ ընդդեմ Սիրիայի հյուսիս-արևուտքում քրդերի։
Պետդեպը կոչ է արել Թուրքիային քրդերի դեմ գործողություն չանցկացնել Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի Անկարան ուշադրություն դարձնի ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին։ «Մենք չենք ցանկանում, որպեսզի նրանք մասնակցեն բռնությանը, թող դրա փոխեն կենտրոնանան ԴԱԻՇ-ի վրա»,-1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Նաուերթը։
Թուրքական բանակը մեծացնում է ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ ուղարկելով սահմանամերձ շրջաններ ռազմական տեխնիկա։ Ռազմական նախապատրաստությունները ողջ թափով ընթանում են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին վերջնաժակետ է հայտարարել. կամ մեկշաբաթյա ժամկետում լքեն զբաղեցրած դիրքերը կամ պատրաստ լինեն ոչնչացման գործողության։