Թուրքիան մարտական բարձր պատրաստության վիճակի է բերել Սիրիայի հետ սահմանի զորքերը։
Թուրքիան մարտական բարձր պատրաստության վիճակի է բերել Սիրիայի հետ սահմանի զորքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը դիտարկում է սիրիական Աֆրինում ընդդեմ քրդական կազմավորումների գործողության անցկացման հնարավորությունը։
1in.am-ի փոխանցմամբ՝ գործակալությունը նշում է, որ Անտակյա շրջան են ուղարկվել արդեն 9 տանկեր։
Հունվարի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Դրա արդյունքներով հրապարակվել էր հայտարարություն, որում ասվում է, որ Թուրքիան թույլ չի տա իր սահմանների մոտ ստեղծել ահաբեկչական գոտի։
Ավելի վաղ «Դեմոկրատական միություն» քրդական կուսակության ներկայացուցիչ Աբդեսալյամ Ալին թուրք զինվորականների գործողությունները Սիրիայում անվանել էր օկուպացիա։