Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Հրանտ Դինքի սպանության 11–րդ տարելիցին Twitter–ի միջոցով գրառում է կատարել։
Խոնարհվում եմ Հրանտ Դինքի հիշատակի առջեւ. թուրք կուսակցապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քեմալ Քըլըչդարօղլուն գրել է. «Մենք չպետք է թույլ տանք այս տարածաշրջանում ատելություն տիրի։ Խոնարհվում եմ 11 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակի առաջ», հայտնում է News.am-ը։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 19–ին, Ստամբուլում տեղի են ունենում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։