Թուրքիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել են առնվազն 54 օտարերկրյա քաղաքացիներ:
Հատուկ գործողություն՝ Թուրքիայում. ձերբակալվել են տասնյակ օտարերկրացիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրանց կասկածում են ԴԱԻՇ-ի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու մեջ:
Գործողությունն անցել է Ստամբուլի 8 շրջաններում՝ 11 տարբեր հասցեներով: Արդյունքում ուժայինները ձերբակալել են ահաբեկիչների կողմից ռազմական գործողություններին մասնակցող առնվազն 54 օտարերկրացիների, փոխանցում է 1in.am-ը:
Որոշ տեղեկություններով՝ կասկածյալները մոտակա ժամանակներս ծրագրում են փախչել Եվրոպա: