Ցանցահենները կոտրել են Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադաևի Facebook–յան էջը, ոստիկաններն ու հատուկ ծառայությունները ստուգումներ են անցկացնում։
Ցանցահենները՝ Բուլղարիայի նախագահի Facebook-ում թուրքական վարկերի մասին հոդված են տեղադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կոտրելու մասին տեղեկությունը հաստատել են նախագահի մամլո ծառայությունից։
Կիրակի, հունվարի 21-ին, Բուլղարիայի նախագահի էջում թուրքերենով հոդված է հայտնվել, թուրքական կայքին արված համապատասխան էլեկտրոնային հղումով, որը զբաղվում է վարկավորումով։
Սոցկայքերի օգտատերերը միանգամից զգուշացրել են, որ, ամենայն հավանականությամբ, էջը կոտրվել է ցանցահենների կողմից։ Նրանք նաև խորհուրդ են տվել չբացել հոդվածի հղումները, քանի որ այն կարող է վիրուսներ պարունակել։