Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail-ը՝ beIN Sports պետական հեռուստաալիքը հսկայական գումար է վճարել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային՝ մունդիալը Քաթարում անցկացնելու համար։
Քաթարի հեռուստաալիքը ՖԻՖԱ–ին 100 միլիոն դոլար է վճարել՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը իրենց երկրում անցկացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մանրամասները հայտնի են դարձել Բոնիտա Մերսիադեսի՝ ՖԻՖԱ–ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի հետ հարցազրույցից հետո։ Լրագրողի հետ զրույցոմ նա խոստովանել է, որ beIN Sports հեռուստաալիքը խոստացել է 100 միլիոն դոլար վճարել այն դեպքում, եթե Քաթարի հայտը ընդունվի։ Այդ գումարը փոխանցվել է այն բանից հետո, երբ երկիրը պաշտոնապես դարձել է աշխարհի առաջնության տիրուհին։
Քաթարի հեռուստաալիքը հաստատել է այս լուրը, պարզապես սա նրանք արտադրական վճար են անվանել։