Artsakhpress

Քաղաքական

Ազնիվ ու սկզբունքային. գործընկերների բնորոշումը Հրանտ Մելքումյանի մասին

Այսօր՝ հունվարի 22-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանին վերջին հրաժեշտի արարողությունը:

Ազնիվ ու սկզբունքային. գործընկերների բնորոշումը Հրանտ Մելքումյանի մասին

Ազնիվ ու սկզբունքային. գործընկերների բնորոշումը Հրանտ Մելքումյանի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործչի կյանքի և քաղաքական գործունեության մասին իրենց հուշերն ու կարծիքներն են հայտնել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:


ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասել է, որ Հ. Մելքումյանի մահը ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայության համար ծանր կորուստ էր:

«Նրա հետ ծանոթ էի ոչ միայն քաղաքական, այլև մասնագիտական դաշտից. երկուսս էլ զբաղվել ենք ճշգրիտ գիտությամբ՝ մեխանիկայի բնագավառում: Լինելով կոմունիստ և կոմունիստական կուսակցության առաջնորդ՝ նա փայլուն կատարում էր իր առջև դրված խնդիրները»,- նշել է Ա. Թովմասյանը և ավելացրել, որ կոմունիստական կուսակցության առաջնորդը ջերմ հարաբերություններ ուներ նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ օրինակ՝ դաշնակցական ընկերներին դիմում էր «սիրելի դաշնակցականներ» անվամբ:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանն էլ ասել է, որ Հ. Մելքումյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել թե՛ խորհրդային և թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանում:

«Նա ազնիվ էր կուսակցության նկատմամբ և մինչև վերջ մնաց՝ որպես կոմունիստական կուսակցության հավատավոր անդամ: Եթե շատերը հետխորհրդային ժամանակահատվածում փոխեցին իրենց քաղաքական հայացքները, նա մնաց հավատարիմ իր ընտրած գաղափարախոսությանը մինչև իր կյանքի վերջը, և փորձեց անել ամեն ինչ, որպեսզի կոմունիստական կուսակցությունը շարունակի գործել Արցախի տարածքում:

Նման մարդիկ անհրաժեշտ են մեր կյանքում, և ցավում ենք, որ նա անժամանակ կյանքից հեռացավ: Մենք բավականին մտերիմ ենք եղել իրար հետ՝ չնայած տարբեր կուսակցություններ էինք ներկայացնում: Եվ ամեն անգամ, երբ հանդիպում էինք, առավել շատ խոսում էր ոչ միայն իր անձնական կյանքից, այլև երկրին հուզող, մտահագող հարցերի շուրջ»,- նշել է Վ. Բալայանը և ավելացրել, որ Հ. Մելքումյանը փորձում էր իր ուժերի ներածին չափով մասնակցություն ունենալ պետականաշինությանը, երկրի հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև իր մոտեցումները վարակիչ դարձնել շրջապատի համար:


ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ ասել է, որ հասարակական-քաղաքական գործչին ճանաչում է վաղուց, և նա մեծ հեղինակություն էր վայելում Արցախում:

«Այսօր նրա հուղարկավորությանը հոծ բազմությունը հավաքվել էր վերջին հրաժեշտը տալու: Ընդգծեմ նրա սկզբունքային լինելը: Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր քաղաքական հայացքներին կոմունիստական կուսակցության շարքերում և, երկար տարիներ լինելով Արցախի կոմունիստական կուսակցության ղեկավար, այդպես էլ չդավաճանեց իր սկզբունքներին: Անկասկած, նա միշտ ասում էր այն, ինչ մտածում էր և մտածում էր երկրի վաղվա օրվա մասին»,- նշել է Վ. Բաղրյանը և ավելացրել, որ Հ. Մելքումյանի պատկերացումներն անկաշկանդ էին. մենք կորցրինք մեր երկրի լավագույն զավակներից մեկին:


ԱԺ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն էլ ասել է, որ միայն դրականը կարելի է խոսել նրա մասին: «Համեստ, հասարակ մարդ, լավ մասնագետ, այդպես կարելի է բնորոշել նրան: Սովորաբար լատինական ասացվածքն ասում է՝ մահացածների մասին խոսում են կամ լավ, կամ ոչինչ չեն ասում, բայց դա Հրանտ Մելքումյան անունով մարդու մասին չէ»,- նշել է Է. Աղաբեկյանը և ավելացրել, որ Հ. Մելքումյանն ուներ սեփական խոսք, յուրահատուկ մտածելակերպ և կարողանում էր իր խոսքը միշտ հիմնավորել:


Արտախորհրդարանական «Արցախի հանրապետական կուսակցություն» քաղաքական ուժի համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն էլ ասել է, որ նա մարդ էր, ով փորձեց ամեն ինչ անել Արցախի ազգային-ազատագրական շարժման գործում:

«Նա մեծ դեր է ունեցել Արցախի Հանրապետության պատմության մեջ: Ես պետք է նշեմ, որ մեծ է եղել նրա ներդրումը Արցախի քաղաքական կյանքում, այդ թվում՝ ճանաչման գործում: Նա եղել է շատ ազնիվ և էներգիայով լի անձնավորություն»,- նշել է Կ. Օհանջանյանը և ավելացրել, որ նրա հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում:

Իսկ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ ասել է, որ Հ. Մելքումյանին հինգ տարի է, ինչ ճանաչում է:

«Մեկ դրվագ կուզեի պատմել: Մի քանի տարի առաջ, երբ Ստեփանակերտում ներքաղաքային տրանսպորտի վճարի թանկացման հետ կապված կազմակերպել էինք բողոքի միջոցառումներ, Հրանտ Մելքումյանը միակն էր, որ պրոֆեսիոնալ հաշվարկ էր կատարել երթուղայինների ծախսերի հետ կապված՝ ճշտելով դրանց մակնիշը, շարժիչի հզորությունը, երթուղու երկարությունը, ծախսվող վառելիքի չափը և այլն: Կարծում եմ, որ շատ հարցերի վերաբերյալ հենց նման պրոֆեսիոնալ մոտեցում ուներ: Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին»,- իր խոսքում նշել է Հ. Խանումյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search