Artsakhpress

Հասարակական

Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններ են կառուցվել. նախարար

Անցած տարվա ընթացքում Արցախում իրականացվել է 16 միլիարդ 324 միլիոն դրամի շինարարություն:

Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններ են կառուցվել. նախարար

Արցախի սահմանամերձ  բնակավայրերում ապաստարաններ   են կառուցվել. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի խոսքով՝ միայն պետական բյուջեից ոլորտին տրամադրվել է 11 միլիարդ 700 միլիոն դրամ:

«Հատկացված գումարներով ավարտվել են Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի համայնքային կենտրոնի, Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 250 տեղանոց և Քռասնի գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնների կառուցման, Հադրութի շրջանի Թաղասեռ և Տումի գյուղերում 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնների և Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները»,- մանրամասնել է նախարարն՝ ընդգծելով, որ 2017թ.-ին շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմել է 6,1 %՝ 2016-ի 5,7%-ի փոխարեն, իսկ պետական բյուջեի՝ մոտ 17,8 %-ը՝ նախորդ տարվա՝ 15.1 %-ի դիմաց:

Խոսելով այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների մասին՝ Կ. Շահրամանյանը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում պետական միջոցներից հատկացվել է 284 մլն 450 հազար դրամ:

Անդրադառնալով առաջնագծին ուղղված աշխատանքներին՝ քաղաքաշինության նախարարը նշել է, որ առաջնորդվելով ԱՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով, մի շարք շինարարական, ինժեներական աշխատանքներ են կատարվել ԱՀ սահմանի ողջ երկայնքով, որոնք միտված են զինվորների ծառայողական և կենցաղային պայմանների ապահովմանը, ինչպես նաև անվտանգության աստիճանի բարձրացմանը։ Բացի նշվածից, նախարարի տեղեկացմամբ, 2017թ.-ին սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման նպատակով ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 553 մլն 449 հազար դրամ: Եվս 91 մլն 837 հազ. դրամ հատկացվել է գույքի գնման համար, իսկ 80 մլն 259 հազ դրամ ծախսվել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով:

Խոսելով 2018 թվականի անելիքների մասին՝ նախարարը նշել է, որ քաղաքաշինության ոլորտում տարվող աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, մասնավորապես` ԱՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման, վերաբնակիչների և փախստականների բնակարանային խնդիրների լուծման, օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալապես խոցելի խմբերին պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրերին: Ուշադրության կենտրոնում կլինեն դպրոցաշինությունը, ավտոճանապարհների կառուցումը, վերանորոգումն ու պահպանումը, մշակութային օբյեկտների շենքային պայմանների բարելավումը, ինչպես նաև կառուցապատման կանոնակարգման նոր մոտեցումների ձևավորումը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search